Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 10:34 17-07-2026

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա և 1 մեծահասակ

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա և 1 մեծահասակ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք հաստատել, որ երեկ երեկոյան Չեկվատի գյուղում՝ Կապչորվա շրջանում, տեղի ունեցած մահացու ճանապարհատրանսպորտային պատահարից հետո այս պահին հաստատվել է 21 մարդու մահ, այդ թվում՝ 20 դպրոցականի և մեկ մեծահասակի»,- հայտարարել է Ուգանդայի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Կանանուրան։

Հաղորդվում է նաև, որ վթարի հետևանքով տուժել են մի քանի երեխաներ և երեք մեծահասակներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է, որ վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից տանում էր երկրի արևելքում գտնվող Սիպի ջրվեժներ՝ էքսկուրսիայի։ Հետաքննության նախնական տվյալներով՝ վերադարձի ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրին գտնվող մեծ ժայռի և շրջվել։

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում վթարի հանգամանքների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում