Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա, շարունակում է հավատարիմ մնալ իր երկրպագուներին տված խոստմանը: Դերասանը պարբերաբար կիսվում է արտերկրում իրենց նոր առօրյայի մանրամասներով՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով որդու՝ Ֆելիքսի մասնակցությամբ ջերմ դրվագները:
Օրերս Գոռը նոր, այս անգամ արդեն ֆուտբոլային լուսանկար է հրապարակել որդու մասնակցությամբ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա հետևորդների շրջանում:
Գերմանիա տեղափոխվելուց հետո Գոռ Հակոբյանն իր լսարանին խոստացել էր, որ թույլ չի տա կարոտել իրենց ընտանիքին և պարբերաբար ցույց կտա, թե ինչպես են հարմարվում եվրոպական կյանքին ու ինչպես են կազմակերպում իրենց առօրյան:
Այս անգամ հերթը սպորտինն է, Ֆելիքսի մասնակցությամբ հերթական լուսանկարը ֆուտբոլային տրամադրություններ է փոխանցում։ Որդու լուսանկարին կից հայրիկը կատարել է հետևյալ գրառումը. «Ֆրանսիա չեմպիոն, բայց CR7 4ever»։
Թամարա Քալանթարյան