Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 16:15 15-07-2026

Մենք այսօր գիշեր շատ ուժեղ կհարվածենք. Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր ալիքի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի հասցեին ուղղված նոր, ծայրահեղ կոշտ հայտարարություններով՝ բացահայտելով, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր, ինչպես նաև հաջորդող օրերին, շատ ուժեղ հարվածներ է հասցնելու Իրանի տարածքին, և խոստովանել, որ ամերիկյան ուժերն արդեն իսկ մի քանի անգամ թիրախավորել են ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանի հետ խոսելու միակ արդյունավետ միջոցը ռազմական ուժն է, և նույնիսկ եթե ԱՄՆ-ն այսօր լքի տարածաշրջանը, Իրանից առնվազն 20 տարի կպահանջվի սեփական կորուստները վերականգնելու համար։

Թրամփի պարզաբանմամբ՝ համաշխարհային տնտեսության վրա աղետալի ազդեցությունից խուսափելու նպատակով իրենք դիտավորյալ չեն թիրախավորել Խարգ կղզու նավթային օբյեկտները և չափազանց զգույշ են քաղաքացիական բնակչության հանդեպ, սակայն եթե Իրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ, արդեն հաջորդ շաբաթ ամերիկյան հարվածները կուղղվեն էլեկտրակայաններին ու կամուրջներին։

Նախագահը նաև հայտնել է, որ երկու օր առաջ կողմերը գրեթե հասել էին համաձայնության, որը, սակայն, իրանական կողմը վերջին պահին խափանել է, և այժմ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն այլ ընտրություն չունենալով չի համաձայնել նոր, կայուն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում երկրին ոչինչ չի մնա։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան