Ներքին 1 ամիս առաջ - 10:41 14-07-2026

Հրազդանում 36-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ հուլիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Մանրամասները՝ սկզղբնաղբյուր կայքում