Ամերիկյան շոու-բիզնեսի ամենաազդեցիկ աստղերից մեկի՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ամերիկյան ֆուտբոլիստ Թրևիս Քելսիի հարսանեկան արարողությունից հետո համաշխարհային մեդիադաշտում արտառոց իրադարձություն է տեղի ունեցել, որը ցնցել է հանրությանը. աստղային զույգի երկրպագուները պատրաստակամորեն գումար են վճարել հարսանիքի վայրից հավաքված սովորական աղբի համար:
Նյույորքյան հայտնի Մեդիսոն Սքվեր Գարդենում տեղի ունեցած մեծահանդես տոնախմբությունից հետո ամերիկացի տաղանդավոր նկարիչ Ջասթին Ժինյակը հավաքել է այնտեղ մնացած աղբն ու թափոնները և դրանք հնարամտորեն վերածել յուրահատուկ ու թանկարժեք արվեստի նմուշների:
Այս գաղափարն իրականացնելու համար նկարիչը հարսանիքի վայրից հավաքված ծխախոտի մնացորդները, թղթե բաժակները, պլաստիկե ձողիկները, փաթեթավորման թղթերն ու տոպրակները տեղադրել է հատուկ թափանցիկ խորանարդների մեջ, որոնց վրա փակցրել է JUST&T MARRIED գրությունը, և դրանք հանել է բաց վաճառքի՝ փոքր տարբերակների համար սահմանելով 25 դոլար, իսկ ավելի մեծերի համար՝ 100 դոլար գին:
Թեյլոր Սվիֆթի հավատարիմ երկրպագուները վայրկյանների ընթացքում ամբողջությամբ գնել ու սպառել են աղբից պատրաստված այդ ողջ հավաքածուն:
Թամարա Քալանթարյան