Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով։ Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով: ԱՄՆ ուժերը գտնվում են պատրաստության վիճակում՝ ապահովելու նավագնացության ազատությունը՝ չնայած Իրանի կողմից անհիմն ագրեսիային, վախեցումներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին»,- հայտնել է հրամանատարությունը։
CENTCOM-ն ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, իսկ նավերի նավարկությունը շարունակվում է։