Արտաքին 1 ամիս առաջ - 14:59 12-07-2026

Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի «ապակայունացնող վարքագծի» մասին

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իրանի նոր հարձակումները հարևան պետությունների և Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա՝ Թեհրանի գործողությունները որակելով որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության սպառնալիք, հաղորդում է Al Arabiya-ն։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ թագավորությունը հայտնել է Իրանի «ապակայունացնող վարքագծի» շարունակության «ամենավճռական դատապարտման» մասին։

Էր-Ռիադը հարձակումներն անվանել է միջազգային իրավունքի հիմքերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Իսլամական համագործակցության կազմակերպության կանոնադրության և բարիդրացիության սկզբունքների խախտում։

Սաուդյան Արաբիան առանձնահատուկ ուշադրություն է դարձրել առևտրային նավերի վրա հարձակումներին՝ հայտարարելով, որ դրանք սպառնում են նավագնացության անվտանգությանը և Հորմուզի նեղուցում ծովագնացության ազատությանը։

Թագավորությունը նաև դատապարտել է տարածաշրջանի երկրների՝ Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Կատարի և Միացյալ Արաբական Էմիրությունների դեմ հասցված հարվածները և հայտարարել հարևան պետությունների ինքնիշխանության խախտման լիակատար անընդունելիության մասին։

Հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային և անօդաչուներով հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին և տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից երկրներին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Իրանի տարածքին հասցված նոր հարվածների, այն բանից հետո, երբ իրանական ուժերը մեղադրվել էին Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում