Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առյուծների մասին:
«Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- ասվում է
տեսանյութում: