Ներքին 3 ամիս առաջ - 18:49 06-07-2026

Անշուշտ, շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր անդամակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն իր խոսքում նշել է.

«Բարի օր, հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Հարգարժա՛ն գործընկերներ, բարեկամներ,

Ռուսաստան այցելությունը Ձեր առաջին արտասահմանյան ուղևորությունն է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ակնկալում ենք, որ նոր Կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության և ընտրությունների արդյունքներով, կապահովի մեր հարաբերությունների զարգացումը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների առաջընթաց զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։

Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։

Հայրենական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ խաղաղ ատոմի, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտներում։ Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների ու օրինական շահերի պահպանումը։

Փոխգործակցության բոլոր հարցերը գտնվում են մեր Միջկառավարական հանձնաժողովի մշտական վերահսկողության ներքո, որը մեր կողմից գլխավորում է փոխվարչապետ Ալեքսեյ Լոգվինովիչ Օվերչուկը։

Այսօր մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք Ռուսաստանում խոշորագույն «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսին, ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության և գիտատեխնոլոգիական մշակումների ոլորտի ամենաժամանակակից լուծումներին։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները ևս այստեղ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության հնարավորություններ և կհաստատեն կոոպերացիա։ Դա հատկապես կարևոր է անել՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների մասնակցությունը։

Մենք կարևորում ենք մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությունը։ Առաջարկում ենք շարունակել Մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոնների անցկացման ավանդույթը, ամրապնդել կրթական, երիտասարդական միջոցառումները, ցուցահանդեսներն ու համաժողովները։

Լավ հնարավորություններ կան նաև մեր ուղղակի միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ համալիրը։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, խոսքը փոխանցում եմ Ձեզ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է.

«Շատ շնորհակալ եմ, Միխայիլ Վլադիմիրի։

Նախևառաջ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսի հաջող անցկացման կապակցությամբ։ Շնորհակալություն հրավերի համար։

Իհարկե, այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար։ Եվ ընտրություններից հետո սա լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Իհարկե, հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, անշուշտ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ։

Եվ շահագրգռված ենք, որպեսզի այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, գործեն պլանային ռեժիմով։ Եվ ես կարծում եմ, որ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։

Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։

Եվ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Շատ շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները