Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:44 06-07-2026

Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող տասնյակ ընկերություններում իրականացվող խուզարկություններին։

Մամուլի տեղեկություններով, խոսքը վերաբերում է փողերի լվացման և հարկերից խուսափելու հոդվածներով հարուցված քրեական վարույթներին, սակայն ՔԿ-ն այս մասով դեռ պաշտոնական տեղեկություն չի տվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ-որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
14:17 «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան
15:28 Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը. Օսկանյան