Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 22:30 04-07-2026

1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հուլիսի 1-ին մասնակի բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի և Հայկ Սահակյանի։

Գործը վերաբերում էր 2025 թվականին հրապարակված ThePoint հաղորդման ընթացքում հնչեցված հայտարարություններին։ Այդ հաղորդումը հրապարակվել էր «Վեղարով ահաբեկիչները… Զենքով կրակել պետականությանը. ժողովրդի արյունը թափել չի լինելու» վերնագրով, որտեղ Անի Խաչատրյանն ու Հայկ Սահակյանը Բագրատ սրբազանի և նրա գլխավորած «Սրբազան պայքար» շարժման վերաբերյալ մի շարք կոշտ գնահատականներ և մեղադրանքներ էին հնչեցրել։

Հենց այդ հայտարարություններն էլ Բագրատ սրբազանը համարել էր իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող, ինչպես նաև զրպարտչական բնույթի և դիմել դատարան։

Դատարանը որոշել է Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի բռնագանձել 750-ական հազար դրամ, այսինքն՝ ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամ։ Այդ գումարից 300 հազար դրամը սահմանվել է որպես վիրավորանքի, իսկ 450 հազար դրամը՝ զրպարտության համար փոխհատուցում։ Բացի այդ, պատասխանողներից յուրաքանչյուրից կբռնագանձվի նաև 22 հազար 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Հատկանշական է, որ Բագրատ սրբազանը սկզբնական հայցով յուրաքանչյուր պատասխանողից պահանջում էր 3-ական միլիոն դրամ փոխհատուցում, սակայն դատարանը հայցը բավարարել է մասնակի։

Սա Բագրատ սրբազանի ներկայացրած բազմաթիվ դատական հայցերից մեկն է։ Դեռ նախորդ տարի նրա պաշտպանական թիմը զրպարտության և վիրավորանքի հիմքով հայցեր էր ներկայացրել մի շարք քաղաքական և հասարակական գործիչների դեմ, այդ թվում՝ Ռոմանոս Պետրոսյանի, Անահիտ Ավանեսյանի, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, Արամ Սարգսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Պետրոս Ղազարյանի, Արայիկ Հարությունյանի և այլոց։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին դատարանը բավարարել էր նաև Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ արձանագրելով զրպարտության փաստը և սահմանելով 100 հազար դրամ ոչ նյութական վնասի հատուցում։ Այդ գործով ևս Բագրատ սրբազանը պահանջել էր 3 միլիոն դրամ, սակայն դատարանը բավարարել էր հայցը մասնակի։

Նշենք, որ մինչ այժմ ամբողջական դատական ակտը հրապարակված չէ, ուստի դատարանի կողմից զրպարտություն և վիրավորանք ճանաչված կոնկրետ արտահայտությունները դեռևս հրապարակային չեն։ Հայտնի է միայն, որ հայցը վերաբերում էր ThePoint հաղորդման ընթացքում հնչեցված գնահատականներին, որոնք դատարանը մասնակիորեն գնահատել է որպես վիրավորանք և զրպարտություն։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա