Ներքին 1 ամիս առաջ - 21:19 01-07-2026

Հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com:

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում :

Ամենից շատ դիտված