Ներքին 3 ամիս առաջ - 19:49 30-06-2026

Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։

Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն» իրենց պաշտպանների հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։

Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի պաշտպանները փոխվել են, քանի որ նրանց փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։

Հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 3-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին