Ներքին 3 ամիս առաջ - 16:30 30-06-2026

Երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ. Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես, հանցավորության, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացման գործում։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ