Ներքին 2 ամիս առաջ - 13:29 30-06-2026

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մարմին: Այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար, գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անհետ կորածների խնդրի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը և թափանցիկ համագործակցություն։ Անհետ կորածի յուրաքանչյուր ընտանիք իր ողբերգությունն ունի։ Անհետ կորած անձանց հարցը գլոբալ հումանիտար օրակարգի առաջնահերթ թեմա է»,- ասել է Մամեդովը։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2,000 հայ զինծառայողի մարմին։

«Մեր զինվորականները այդ որոնումներն իրականացրել են բարդ եղանակային պայմաններում և ականային բարձր վտանգի պայմաններում»,- հավելել է Մամեդովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ