Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 12:28 28-06-2026

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել Կոնստանտինովկայի 70 շենքերի և Կրասնի Լիմանի (ԴԺՀ) 57 շենքերի նկատմամբ, հաղորդում է «Интерфакс»-ը։

Գերատեսչության տվյալներով, Կոնստանտինովկայում «Հարավային» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են վարում բոլոր ուղղություններով։

Հաղորդվում է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում մաքրման շարունակման և հակառակորդի ցրված խմբերի ոչնչացման մասին։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմը այս շրջանում կորցրել է մինչև 90 մարդ։

Հաղորդվում է նաև, որ Կրասնի Լիմանում ռուսաստանյան ուժերը շարունակում են առաջխաղացումը արևմտյան ուղղությամբ։ 67-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները, ըստ գերատեսչության, զբաղեցրել են հինգ հենակետ և վերահսկողություն սահմանել քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածի 57 շենքերի նկատմամբ։

Բացի այդ, ՊՆ-ն հայտարարել է, որ մարտական գործողությունների շրջանը մեկուսացնելու նպատակով Կրասնի Լիմանի արևմտյան ծայրամասում ՌՕՈւ անձնակազմերը ՖԱԲ-500 ավիառումբերով հարված են հասցրել ՈւԶՈՒ 60-րդ մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումներին, որոնք, նրանց տվյալներով, փորձում էին լքել քաղաքը «Կապույտ լճեր» հանգստյան բազայի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով, հաղորդագրության համաձայն, ոչնչացվել է մինչև 30 զինծառայող։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը