Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արշալույս Ղուկասյանն ու Լյովա Գրիգորյանը ծառայություն կատարելիս են լինում Արգիշտի փողոցում, երբ քաղաքացին մոտենում և նրանց հայտնում է, որ մի տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, ու մինչ կժամանեին փրկարարները, պարեկները կարողանում են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում պարեկները փրկել են, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էբաբի Մոհամմադն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում