Ուղիղ եթեր

Գերիների առկայությունը պետք է խոչընդոտ լինի․ գործարարները հեղինակազրկվում են․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հայաստանի «Տելեկոմ Արմենիա»-ն ու Ադրբեջանի «Ազերտելեկոմ»-ը ստորագրել են մի համաձայնագիր, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։

Այդ ծառայության դիմաց ադրբեջանական կողմը հայկական ընկերությանը վճարելու է, թե որքան, «Տելեկոմ Արմենիա»-ից չեն հստակեցնում. կոմերցիոն հարց է։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում Բաքվում գերիների առկայության պարագայում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Բաքվում գերիների առկայությունը պե՞տք է խոչընդոտ լինի բիզնեսի համար, թե ոչ»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան հստակ պատասխանել։

«Գերիները պետք ազատ արձակվեն, բիզնեսը թող բիզնես մնա։ Էս իշխանությունները օր առաջ պետք ա հեռանան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման ձևով մեր բինեսմենները հեղինակազրկվում են։ «Անշուշտ, որովհետև հեղինակազրկվում են մեր բիզնեսմեններն էլ։ Նրանք իրենց բողոքի ձայնը պետք է բարձրացնեն հանուն մեր արդար ռազմագերիներ»,- նշեց նա։

«Ադրբեջանցիներին չի կարելի վստահել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան