Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 21:18 24-06-2026

Գերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համար

Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրինը հանդես է եկել առաջարկությամբ՝ օրենսդրական մակարդակով սահմանել 13 տարեկանի նվազագույն շեմ՝ այնպիսի սոցիալական ցանցերի ինքնուրույն օգտագործման համար, ինչպիսիք են TikTok-ը, Instagram-ը և Snapchat-ը։

Նրա բնորոշմամբ՝ նման մոտեցումը «սկզբունքորեն ճիշտ է»․ հաղորդում է dpa գործակալությունը։

Այդ նախաձեռնությունը քննարկվում է թվային միջավայրում երեխաների և դեռահասների պաշտպանության ուժեղացման համատեքստում՝ ներառյալ պոռնոգրաֆիկ բովանդակության հասանելիությունը, ատելության խոսքը, առցանց հալածանքը, ինչպես նաև սոցիալական հարթակներից չափից ավելի երկար օգտվելը։

Նախարարը շեշտել է, որ կարգավորումը իդեալական տարբերակում պետք է ընդունվի Եվրոպական միության մակարդակով։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ եթե եվրոպական մակարդակով բավարար առաջընթաց չգրանցվի, Գերմանիան կսկսի ազգային իրավական մեխանիզմներ մշակել։

Առաջարկվող մոդելը նախատեսում է այսպես կոչված «թույլատրողական մեխանիզմ». 13 տարեկանից ցածր երեխաները կկարողանան օգտվել միայն հատուկ հարմարեցված և անվտանգ ծառայություններից։ 13-18 տարեկան օգտատերերի համար առաջարկվում է ներդնել սահմանափակումների և պաշտպանական միջոցների աստիճանական համակարգ, ներառյալ՝ հնարավոր ռիսկային գործառույթների անջատումը լռելյայն ռեժիմով։

Նախաձեռնությունը հիմնված է «Երեխաների և դեռահասների պաշտպանությունը թվային աշխարհում» փորձագիտական հանձնաժողովի հանձնարարականների վրա, որը ներկայացրել է առցանց հարթակների կարգավորման 56 առաջարկ։ Հանձնաժողովը նշել է, որ շուրջ 300 հազար դեռահաս ցուցաբերում է սոցիալական ցանցերին առնչվող կախվածության վարքագծի նշաններ։

Փորձագետները դիտարկել են երկու հիմնական մոտեցում․ միասնական նվազագույն տարիքի սահմանում՝ տարբերակված պաշտպանությամբ, կամ ֆիքսված տարիքային շեմից հրաժարում՝ հօգուտ ԵՄ մակարդակով ավելի ճկուն կարգավորման՝ Թվային ծառայությունների մասին օրենքի (Digital Services Act) միջոցով։ Երկրորդ տարբերակում սահմանափակումները պետք է սահմանվեն՝ կախված կոնկրետ հարթակների և գործառույթների ռիսկերի գնահատումից։

Ընդգծվում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի ոչ միայն օգտատերերի համար սահմանափակումներին, այլև հարթակների պատասխանատվության ուժեղացմանը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել ալգորիթմական լրահոսերը, անհատականացված գովազդը և այն մեխանիզմները, որոնք խթանում են ծառայությունների չափից ավելի օգտագործումը։

Միաժամանակ, հանձնաժողովը տարիքային արգելքների հարցում չի եկել միասնական կարծիքի։

Փորձագետների մի մասը կարծում է, որ երեխաների համար հասանելիության ամբողջական սահմանափակումը կարող է անարդյունավետ լինել, իսկ առանցքային ուղղությունը պետք է դառնա թվային կրթությունը և ինտերնետի անվտանգ օգտագործման հմտությունների զարգացումը։

Ամենից շատ դիտված

09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
23:32 ԱՄՆ Կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում. Մարիաննա Ղահրամանյան
22:54 ԱՄՆ-ն թույլ է տվել Իրանի հավաքականին աշխարհի առաջնությանը ժամանել խաղից 2 օր առաջ