Ներքին 56 րոպե առաջ - 20:24 24-06-2026

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին

Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևեցին «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին։

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբը, Եվրոպայում ցամաքային գործողությունների գլխավոր շտաբի պետ գնդապետ Փոլ Կորտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համատեղ զորավարժությունն անցկացվում է Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման նպատակով և ընդգծում է շարունակական պաշտպանական համագործակցությունը Հայաստանի և գործընկեր պետությունների միջև։

Ամենից շատ դիտված

09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
22:08 Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր «ՍՏՈՊ» գործիքը, պատասխանատվության հարցը դեռ մնում է բաց
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
21:45 Ավելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը Ադեսանյային