Արդի 3 ամիս առաջ - 21:30 24-06-2026

Արդի. «Խոզի տարի»-ն իմ քաղաքական դիրքորոշումն է. Հովիկ Աֆյան

Oragir.News-ի «Արդի» հաղորդման հյուրն այս անգամ գրող, արձակագիր, սցենարիստ Հովիկ Աֆյանն է, ով մի շարք գրքերի հեղինակ է։

Անկեղծ ու խոր զրույցի ընթացքում հեղինակը պատմում է իր ներքին կռիվների, ստեղծագործական «մութ կողմերի» և գրքերն ավարտելուց հետո առաջացող կարոտի զգացումի մասին:

Անդրադառնալով իր հայտնի «Խոզի տարի» վեպին՝ Աֆյանը խոստովանում է, որ այն ոչ միայն գեղարվեստական գործ է, այլև իր քաղաքական դիրքորոշումը՝ կապված Հայաստանի Երրորդ Հանրապետության ամբողջ պատմության հետ:

Հաղորդման վերջում գրողն իր առանցքային պատգամն է հղում ժամանակակից սերնդին՝ կոչ անելով ընթերցել, քանի որ դա ինքնատիպ լինելու միակ վստահելի ճանապարհն է:

«Մենք գրում ենք այն, ինչ ապրում ենք՝ ներառյալ երազանքը»,- նշում է գրող Հովիկ Աֆյանն իր զրույցի ընթացքում:

Հեղինակը բացահայտում է գրականության և իրականության բարդ փոխհարաբերությունները, խոսում գրական քննադատության բացակայության և սեփական կերպարների հետ ունեցած երկխոսությունների մասին:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ