Ներքին 3 ամիս առաջ - 17:37 24-06-2026

Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Լիանա Վանոյանը սոցիալական էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքին և հրապարակավ շնորհակալություն հայտնելով փրկարար ծառայության ջրասուզակ Վահե Մելքոնյանին։

Լիանան կիսվել է փրկարարի լուսանկարով և կից կատարել սրտառուչ գրառում.

«Մի քանի օր այս մարդն արեց հնարավորն ու անհնարը․․․ Անգնահատելի է այս ամենը:Փրկարարները, որոնց բաժին են հասնում ծանր դեպքեր՝ սարսափելի տեսարաններով ու զգացողություններով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր աշխատանքի համար։
Դժվար է պատկերացնել հենց իր հույզերը էս դաժան դեպքի ժամանակ»:

Դերասանուհու այս անդրադարձը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել համացանցում:

Հետևորդները ևս միացել են Լիանայի խոսքերին՝ իրենց երախտագիտությունը հայտնելով փրկարարներին, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, կատարում են ամենաբարդ ու հոգեբանորեն ծանր աշխատանքը:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում