7 տարեկան բալիկին դեպքի վայրից մի 500 մետր հեռավորության վրա եմ գտել: Թաթիկը շոշափելով գտա, մեծ դժվարությամբ ճյուղերի միջից հանեցի:
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը Վանաձորի ողբերգության մասին խոսելիս արցունքները զսպել չի կարողանում: Պատմում է՝ ինչպես է գտել նաև մեծ քրոջը:
«Ավազ ու մեշոկները ծածկել էին երեխուն: Շունչս պահած իջնում, փորում էի: Ավազի տակից հանեցի պուճուրին: Գնացել էին հաց ուտելու: Իմ վրա դա ա շատ ազդում», - հուզված պատմում է ջրասուզակը:
Մանրամասները՝ տեսանյութում: