Քննարկվել են Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր են քննարկել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
Օրակարգային հարցերի թվում էին ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը: