Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը․ Նարե Սիմոնյան
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը․ այս մասին տեսանյութով տեղեկացրել է արցախցի հասարակակաան գործիչ Նարե Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր դրոշի անհետացման թեմային՝ նշելով, որ հակաարցախյան քարոզարշավից հետո Ֆրանսիայի հրապարակից անհետացել է Արցախի դրոշը, ինչպես նաև թեմայի շուրջ զրուցել Նարե Սիմոնյանի հետ: