Ներքին 1 ժամ առաջ - 13:13 22-06-2026

Արտենիում ողբերգական ավտովթարից մահացածը կին է

«Oragir.News»-ը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզում վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը կին է: Նա եղել է «Գազել»-ում, որով տեղափոխում էին աշխատողներին. ըստ տեղեկությունների՝ տուժածները գնում էին օրավարձով աշպատանքի՝ ծիրան հավաքելու։

Այս մասին հայտնում են Արտենի գյուղի բնակիչները։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ի վաղ առավոտյան, ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 11 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, որից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

«Oragir.News»-ին տեղեկացնում են, որ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև:

Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը