Սիրելի՛ հայրենակիցներ,
2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո:
Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու և նրան մեկուսացնելու նպատակով:
Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր:
Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին:
Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937 թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով:
Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից և օրհասական այս պահին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն: Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը, մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին:
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
1․ Արթուր Սահակյան – ռեժիսոր
2․ Լևոն Հարությունյան – դերասան
3․ Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ
4․ Սամվել Թադևոսյան – ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միաության անդամ
5․ Մարտին Վարդազարյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ
6․ Գուրգեն Մելիքյան – վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր
7․ Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
8․ Աշոտ Ավագյան – նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
9․ Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
10․ Լևոն Գալստյան – կինոսցենարիստ
11․ Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
12․ Ներսիկ Իսպիրյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
13․ Դավիթ Ամալյան – երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
14․ Արամ Գևորգյան (Արամո) – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
15․ Էմմա Պետրոսյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
16․ Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
17․ Արշակ Զաքարյան – կինոռեժիսոր, սցենարիստ
18․ Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու
19․ Արտաշես Բախշյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
20․ Լուսինե Հարոյան – սոցիոլոգ, հոգեբան
21․ Կարեն Արիստակեսյան – մշակույթի գործիչ
22․ Մուրադ Մշեցի – երգիչ, երգահան
23․ Սարգիս Բաղդասարյան – երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ
24․ Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
25․ Արա Նախշքարյան – մշակույթի գործիչ
26․ Կարո Շահբազյան – մշակույթի գործիչ
27․ Դավիթ Վարդազարյան – արևելագետ (բգթ)
28․ Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր
29․ Ռազմիկ Մարտիրոսյան – սոցիոլոգ, հասարակագետ
30․ Արմեն Մուսայելյան – տնտեսագետ, հասարակական գործիչ
31․ Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
32․ Աստղիկ Ավետիսյան – ԵՊՀ դոցենտ
33․ Վահան Եղիազարյան – հասարակական և մշակութային գործիչ
34․ Տիգրան Արզումանյան – քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ
35․ Աղասի Թադևոսյան – մշակութաբան, դերասան
36․ Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
37․ Արսեն Համբարյան – գրող, երգահան, երգիչ
38․ Հրաչ Գրիգորյան – Պետական կոնսերվատորիայի դոցենտ
39․ Թադևոս Տոնոյան – բանաստեղծ, բ. գ. թ., դոցենտ
40․ Տիգրան Չոբանյան – ճարտարապետ
41․ Ռոբերտ Եսայան – բանաստեղծ
42․ Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ
43․ Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ 44․ Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
45․ Արմեն Մանվելյան – ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ
46․ Կարապետ Հակոբյան – ինժեներ-էկոլոգ
47․ Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր
48․ Արմինե Սարգսյան – պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու
49․ Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
50․ Դավիթ Կարապետյան – մշակույթի գործիչ