Ներքին 1 ժամ առաջ - 12:09 21-06-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված