ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած պաշտոնական միջոցառման ժամանակ կատակել է, որ մտածել է ինքն իրեն ԱՄՆ բարձրագույն ռազմական պարգևով՝ Կոնգրեսի Պատվո մեդալով պարգևատրելու մասին, սակայն իրավախորհրդատուներն իրեն հասկացրել են, որ նախագահը չի կարող նման քայլի դիմել, ինչից հետո նա, այդպես էլ չի կարողացել գտնել որևէ հիմնավոր պատճառ, որը կարդարացներ իրեն նման պատվի արժանացնելը։
Այս միջադեպի մասին հաղորդում է The Independent պարբերականը՝ պարզաբանելով, որ Թրամփն այս հայտարարությունն արել է հունիսի 18-ին Սպիտակ տան Արևելյան սրահում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, երբ Կոնգրեսի անունից երկրի բարձրագույն ռազմական մեդալն էր հանձնում թոշակի անցած ծովային հետևակի մայոր Ջեյմս Քեյփերս կրտսերին, թոշակի անցած բանակի մայոր Նիկոլաս Դոքերիին և հետմահու՝ ծովային հետևակի գնդապետ Ջոն Ռիփլիին՝ նրանց ցուցաբերած բացառիկ քաջության և սեփական պարտականությունները գերազանցելու համար։
Թամարա Քալանթարյան