Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 09:43 18-06-2026

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է «Türkiye» թերթին՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման հարցում։

Մեր նախագահի՝ Թայիփ Էրդողանի, կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիափոխադրումների հաստատումը։

Պարզ է նաև, թե ինչ է մնում անել նոր ժամանակաշրջանում։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն»,- նշել է Ֆիդանը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա