8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ են ՀՀ աշակերտները բերել Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից:
Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։