ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ երկու պաշտոնյաները քննարկել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր առևտրային նավերը պետք է անհապաղ կատարեն ԱՄՆ ուժերի հրահանգները, քանի որ նրանք ձգտում են պահպանել նեղուցում խաղաղությունն ու անվտանգությունը: