ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին։
«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը: