Ներքին 1 ամիս առաջ - 18:00 11-06-2026

Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հարկատուների միջոցների տնօրինման հարցում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը հերթական անգամ հարցականի տակ են հայտնվել։ Պաշտոնական փաստաթղթերի համադրումը բացահայտում է լուրջ անհամապատասխանություն, որը ողջամիտ կասկածներ է հարուցում պետական բյուջեի հաշվին «էկզոտիկ» ճանապարհորդություններ կազմակերպելու վերաբերյալ։

Ըստ «Վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում ձեռք բերված ավիատոմսերի վերաբերյալ» պաշտոնական աղյուսակի՝ պետության միջոցներով գնվել է Երևան-Սինգապուր-Երևան ուղղությամբ էկոնոմ դասի մեկ ավիատոմս։ Թռիչքն իրականացվել է «Emirates.com» ավիաընկերությամբ, իսկ արժեքը կազմել է 414,898 ՀՀ դրամ։ Փաստաթուղթը հստակ արձանագրում է՝ հարկատուների հաշվին ինչ-որ մեկը մեկնել է Սինգապուր։

Կառավարության ղեկավարին պարտադիր ներկայացվող պաշտոնական գործուղումների հաշվետվությունների հանրային բազայում հրապարակված են տարբեր պաշտոնյաների (ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյան) մարտ, ապրիլ և հունիս ամիսների այցերի մանրամասն հաշվետվությունները։ Սակայն, վերևի ցանկում բացակայում է 2026 թվականի մայիս ամսին Սինգապուր կատարված ենթադրյալ գործուղման որևէ հիշատակում կամ հաշվետվություն։
Այս իրավիճակը ծնում է մի շարք հարցեր՝ ո՞վ է թռչել Սինգապուր։ Եթե տոմսը գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար, ապա ո՞ր պաշտոնյան կամ արտոնյալ անձն է օգտվել դրանից։ Ո՞րն է եղել այցի նպատակը։ Ի՞նչ կարևոր գործով է պաշտոնյան այցելել Սինգապուրը մայիս ամսին, որի արդյունքների մասին թաքցվում է հանրությունից։ Ո՞ւր է անհետացել հաշվետվությունը։ Եթե սա իրական պետական գործուղում է եղել, ապա ինչո՞ւ այն չկա հանրային հաշվետվությունների բաժնում։

Այսպիսով՝ ողջամիտ կասկած կա, որ սա եղել է, այսպես ասած՝ «ծանոթի միջոցով» պետական փողերով կազմակերպված հանգիստ։ Հաշվետվության բացակայությունը հիմք է տալիս կասկածելու, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում և պետական միջոցների հաշվին անձնական, էկզոտիկ ճամփորդություն։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը