Ներքին 1 ամիս առաջ - 16:36 10-06-2026

Տեխնիկական խնդի՞ր, թե՞ անփութություն․ ԿԿՀ կայքը կրկին խափանվել է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ առկա են բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև կուսակցությունների հայտարարագրերը, հերթական անգամ խափանվել է։

Քաղաքացիները, որոնք փորձում են մուտք գործել հայտարարագրերի, հաշվետվությունների կամ այլ հանրային տեղեկատվության բաժիններ, արդեն 7 օր է, ինչ բախվում են «No data found» գրառմանը և փաստացի չեն կարողանում օգտվել հիշյալ տեղեկատվությունից։



Oragir.News-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ առկա է տեխնիկական խնդիր, որը կարգավորելու ուղղությամբ մասնագետներն այս պահին աշխատում են։ Մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասին հայտարարություն ևս տարածել են։

«Հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։ Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվի»,- ասվում է հայտարարությունում։

Առաջին հայացքից սա կարող է թվալ տեխնիկական խնդիր, սակայն իրականում խոսքը պետական կարևորագույն կառույցի աշխատանքի կազմակերպման մասին է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այն մարմինն է, որը պետք է ապահովի թափանցիկություն, հաշվետվողականություն և հանրային վերահսկողության մեխանիզմների հասանելիություն։ Երբ այդ մարմնի պաշտոնական հարթակը օրեր շարունակ չի գործում, հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու քաղաքացիների տեղեկատվության իրավունքի խախտման համար։

Չմոռանանք, որ քաղաքացիները հարկեր են վճարում պետական համակարգի բնականոն աշխատանքի համար, սակայն փոխարենը բախվում են փակ տեղեկատվական պատերի։

Հանրային պաշտոնյաների հայտարարագրերը, գույքային տվյալները և այլ կարևոր տեղեկություններ պետք է հասանելի լինեն ցանկացած պահի։ Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ոչ միայն տեխնիկական սպասարկման արդյունավետությունը, այլև պետական կառույցների նկատմամբ հանրային վստահությունը։

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԿԿՀ պաշտոնական կայքը խափանվում է, և հայտարարագրերը դառնում են անհասանելի։ Նախկինում ևս նման դեպքեր գրանցվել են, Oragir.News-ը բարձրաձայնել է դրանց մասին, իսկ հետո՝ օրեր անց, այն կարգավորվել է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը