Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 09-06-2026

Պարույր Սևակ․ Դիմանկար

Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

«Անլռելի զանգակատուն»
«Մարդը ափի մեջ»
«Եղիցի լույս»
«Սայաթ-Նովա»

Նրա ստեղծագործությունները հեղափոխական դարձան հայ պոեզիայի մեջ՝ առանձնանալով փիլիսոփայական խորությամբ, ազգային ցավի ու սիրո անկեղծ վերլուծությամբ։ Պարույր Ղազարյանը հենց ինքը՝ Պարույր Սևակը, ծնվել է 1924-ին՝ Արարատի Չանախչի գյուղում, որն այժմ Զանգակատուն է կոչվում։

Նա համարվում է 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և հասարակական գործիչ է։

Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն ավելի ուշ նա դարձավ ընտանիքի միակ երեխան, քանի որ առաջնեկը փոքր տարիքում մահացավ։

Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս, նրա հաճախումները օրինական չէին համարվում։ Դպրոցն ավարտում է 1940-ին, նրա առաջին բանաստեղծությունները տպագրվում են «Սովետական գրականություն» ամսագրում՝ իր իսկ ստորագրությամբ։

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Հետաքրքիր փաստ․ «Սևակ» գրական կեղծանունն ընտրել է երիտասարդ տարիներին և հետագայում հենց այդ անունով է նա ճանաչվել ողջ աշխարհում։

Պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերում Սևակի ծննդյան օրը նշված է հունվարի 26-ը, սակայն նա իր վերջին ձեռագրերից մեկում հունվարի 24-ի կողքին գրել է. «ծննդյանս օրը»։ Այդ պատճառով շատ հետազոտողներ հունվարի 24-ն են համարում իրական ծննդյան օրը։

Սևակը նաև ֆիլմերի սցենարիստ էլ է եղել․

Քչերը գիտեն, որ նա գրել է «Մեսրոպ Մաշտոց» և «Սայաթ-Նովա» փաստագրական ֆիլմերի սցենարները։

Նա հայերեն է թարգմանել բազմաթիվ համաշխարհային հեղինակների գործեր, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկիի ստեղծագործություններից։

Նրա անունը տվել է զինվորական հիշողություն ունեցող կնքահայրը․

Նորածին Պարույրի կնքահայրը նրան անվանել է «Պարույր»՝ ի պատիվ մի սպայի, որի զինվորն է եղել երիտասարդ տարիներին։ 1971 թվականի հունիսի 17-ին Սևակը զոհվել է ավտովթարից։

Չնայած պաշտոնապես մահվան պատճառ է համարվում ճանապարհատրանսպորտային պատահարը, սակայն տարիներ շարունակ տարբեր վարկածներ են շրջանառվել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։

Անվիճելի փաստը այն է, որ նա մահացավ ընդամենը 47 տարեկան հասակում։ Թաղված է իր հայրենի գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով