Ներքին 1 ամիս առաջ - 16:39 07-06-2026

«Թափանցիկ ծրարներ» և տարբերանշաններով մասնակիցներ. ԿԸՀ խոսնակի անդրադարձը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե իբր քվեաթերթիկների ծրարները թափանցիկ են։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ ծրարները թափանցիկ չեն։ Տպագրվել են նույն տեսակի ծրարները, որոնք օգտագործվել են նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ»,- վստահեցրեց նա։

Մամուլի քարտուղարը նաև անդրադարձավ ընտրողներին օգնություն ցուցաբերելու կարգին։ Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն քվեարկել, նա կարող է օգտվել այլ անձի օգնությունից։

«Օրենսգիրքն արգելում է ընտրողին օգնել միայն այն անձանց, որոնք տվյալ պահին տեղամասում ներկա են որպես դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ վստահված անձ։ Սակայն օրենքը չի արգելում, օրինակ, ընտանիքի անդամի կողմից օգնություն ցուցաբերելը»,- ընդգծեց Ղուկասյանը։

Ղուկասյանը կոչ արեց տեղամասերում աշխատող անձանց և դիտորդներին չխոչընդոտել նման դեպքերում ընտրողների ընտրական իրավունքի իրացմանը։ Նա հիշեցրեց նաև, որ ընտրական տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող բոլոր անձինք կրում են համապատասխան վկայականներ և կարող են ազատորեն լուսանկարահանել ու տեսանկարահանել ընտրական գործընթացը՝ չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը։

Միևնույն ժամանակ, կան որոշ սահմանափակումներ։

«Չի թույլատրվում լուսանկարահանել կամ տեսանկարահանել սարքերի կողմից տպված կտրոնները, ընտրողների ստորագրված ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ինչպես նաև քվեախցիկի ներսը։ Մնացած ամբողջ ընտրական գործընթացը կարող է ազատորեն լուսաբանվել»,- նշեց նա։

Սեդա Ղուկասյանը ևս մեկ անգամ անդրադարձավ քարոզչական բնույթի հագուստ կրելու արգելքին՝ հիշեցնելով, որ այդ մասին ԿԸՀ-ն հայտարարել էր դեռևս նախորդ օրը։ Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք՝ լրագրողներ, դիտորդներ, վստահված անձինք և այլք, չպետք է կրեն որևէ քարոզչական բնույթ ունեցող հագուստ կամ խորհրդանիշ։ Եթե նման անձը ներկայանում է քարոզչական բնույթի հագուստով կամ տարբերանշանով, տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է պահանջել հեռացնել այն կամ մինչև դրա հեռացումը թույլ չտալ մասնակցությունը գործընթացին։

«Հիշեցնում եմ, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն նախընտրական քարոզչությունն արգելված է»,- եզրափակեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրատեղամաս է այցելել քարոզչական տարբերանշանով։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը