Սպորտ 4 ամիս առաջ - 23:41 06-06-2026

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխել է ակումբային գրանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ»: Այս մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

​«Ողջունում ենք Հովհաննեսի վերադարձը մեր ընտանիք և մաղթում նրան նորանոր հաջող մրցելույթներ ու հաղթանակներ»,- նշված է «նռնագույնների» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

​Հայ կիսապաշտպանը նախկինում ևս եղել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: «Փյունիկի» մարզաշապիկով անցկացրած խաղերում նա դարձել է 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:

​Հարությունյանը երևանյան ակումբի կազմում երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն՝ 2020/21 և 2023/24 մրցաշրջաններում՝ մշտապես մեծ ներդրում ունենալով թիմի գրանցած հաջողություններում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան