Ներքին 1 ամիս առաջ - 19:10 05-06-2026

Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի քաղաքական օրակարգում «թալանի վերադարձի» թեման ինչպես վերջին 8 տարում, այնպես էլ նախընտրական քարոզարշավի օրերին վերածվել է էժանագին թատրոնի, որտեղ գլխավոր դերակատարները ոչ միայն չեն սրբագրում միմյանց ստերը, այլև հանրությանը հրամցնում են աստղաբաշխական, իրականությունից լիովին կտրված թվեր։

Օրերս Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե վերջին 8 տարիներին տարբեր մեխանիզմներով ժողովրդին է վերադարձվել շուրջ 8 միլիարդ ԱՄՆ դոլարի գույք և ֆինանսական միջոց։

Նկատենք, որ այս հայտարարությունը կատարյալ ֆարս է։ Նման եզրակացության ենք գալիս՝ համեմատելով այն պաշտոնական թվերը, որոնք հրապարակել է հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցը՝ Ալեն Սիմոնյանը։ Դեռ նախորդ տարի Ալեն Սիմոնյանը, հղում անելով ՀՀ Գլխավոր դատախազությանը, հպարտորեն ներկայացրել էր 2018-2024 թվականների (այսինքն՝ 7 տարվա) «ամբողջական» պատկերը։

Ըստ այդ պաշտոնական տվյալների՝ Հայաստանին է վերադարձվել ընդամենը 210 միլիարդ 79 միլիոն դրամ, ինչը համարժեք է շուրջ 536 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ստացվում է մի պարզ հարց. որտեղի՞ց հայտնվեց մնացած 7.5 միլիարդ դոլարը։

Մեկ տարվա ընթացքում իշխանությունը հաջողեցրել է «օդից» ավելի քան 7 միլիարդ դոլա՞ր բերել պետությանը, թե՞ պարզապես վարչապետի շուրթերից հնչող թվերը երբեք չեն անցնում փաստերի և իրական հաշվետվողականության ֆիլտրով։

Եթե Հայաստանում իրականում 8 միլիարդ դոլար վերադարձված լիներ, ապա երկրի տնտեսական պատկերը, պետական բյուջեն և քաղաքացիների սոցիալական վիճակը լիովին այլ կլինեին։

Իրականությունը հետևյալն է․ պաշտոնական բյուջետային մուտքերում նման միլիարդներ գոյություն չունեն։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները հիմնականում գտնվում են դատական քաշքշուկների փուլում, իսկ վերադարձված իրական կանխիկը չնչին տոկոս է կազմում։

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, «վերադարձված միջոցների» տակ հաշվարկում է ստվերից դուրս բերված հարկերը, տնտեսական ընդհանուր աճը, կամ գուցե պարզապես հորինում է թվեր՝ հանրությանը նախընտրական այս միֆը «հպարտ» քաղաքացիներին վաճառելու համար՝ դա քվեների վերածելու ակնկալիքով։

Փաստացի 8 տարի շարունակ «թալանը հետ բերելու» կարգախոսով առաջնորդվող ուժը չի կարողանում անգամ սեփական գերատեսչությունների թվերը համադրել։

Դատախազությունն ասում է՝ 530 միլիոն, քաղաքական ղեկավարը՝ 8 միլիարդ։ Սա տիպիկ մանիպուլյացիա է, որտեղ հանրության հիշողությունը և վերլուծական միտքը արհամարհվում են։

Երբ երկրի առաջին դեմքերը հայտարարում են թվեր, որոնք 15 անգամ գերազանցում են պաշտոնական վիճակագրությունը, դա այլևս սխալմունք չէ. դա գիտակցված սուտ է՝ ուղղված սեփական ձախողումները «միլիարդների» շղարշով ծածկելուն։

Կարճ ասած՝ երբ քաղաքական հայտարարությունները հանդիպում են տարրական թվաբանությանը, իշխանական փուչիկը պարզապես պայթում է։ Իրականում ժողովրդին վերադարձվել է ոչ թե 8 միլիարդ դոլար, այլ 8 տարվա դատարկ խոստումներ․․․


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը