Ներքին 1 ամիս առաջ - 09:00 05-06-2026

400 հազար դրամ՝ KIA RIO-ի վերանորոգման համար․ ԴԱՀԿ-ի ծառայողական շռայլությունները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ հանրության շրջանում քննարկվում են պետական համակարգի ծառայողների սոցիալական երաշխիքների, աշխատավարձերի և պարգևավճարների հարցերը, պաշտոնական փաստաթղթերը բացահայտում են պետական գնումների համակարգում առկա խորքային և համակարգային խնդիրներ։ Հանրությանը հաճախ ներկայացվում են կիսատ կամ խեղաթյուրված տեղեկություններ, օրինակ, սա՝ «ԴԱՀԿ-ի պաշտոնյայի համար 400 հազար դրամ է հատկացվում»։

Ինչպես բացահայտում է պաշտոնական փաստաթուղթը (ծածկագիր՝ ՀԿԱԾ-ԳՀԾՁԲ-26/30), 400 000 դրամը ոչ թե որևէ պաշտոնյայի աշխատավարձ կամ պարգևատրում է, այլ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության երկու «KIA RIO» (2022 թ․) մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված ծախսը։



Երբ ԴԱՀԿ համակարգում սովորական մեքենաների ընթացիկ սպասարկման պայմանագրերն իրականացվում են հարմարեցված կամ ուռճացված թվերով, իսկ այդ նույն գերատեսչության հիմնական բեռը կրող շարքային հարկադիր կատարողը ստանում է չնչին աշխատավարձ, ստեղծվում է միտումնավոր արատավոր շրջան: Սա հիմք է տալիս կասկածելու, որ բյուջետային միջոցները նպատակային՝ աշխատակիցների սոցիալական երաշխիքներին ուղղելու փոխարեն, պարզապես «փոշիացվում» են կասկածելի տնտեսական պայմանագրերի և սպասարկման ծառայությունների անվան տակ:

Կա ողջամիտ կասկած, որ թվացյալ սովորական տնտեսական գործարքի թիկունքում թաքնված է պետական բյուջեի հաշվին առանձին տնտեսվարող սուբյեկտների հնարավոր արհեստական հարստացման և «ատկատային» սխեմաների ռիսկ, ինչը խարխլում է հանրության վստահությունը ԴԱՀԿ-ի և ընդհանուր դատաիրավական համակարգի հանդեպ:

Նշենք, որ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այս պաշտոնին է 2025 թվականի հունվարի 15-ից։ Նորանշանակ ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ևս պետական գնումների քաղաքականությունը շարունակում է ընթանալ հին հունով՝ առաջնահերթությունը տալով ոչ թե համակարգի աշխատակիցների սոցիալական ծանր վիճակի բարելավմանը, այլ կասկածելի տնտեսական գործարքներին:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը