Ներքին 1 ամիս առաջ - 22:34 03-06-2026

Շիրակի մարզպետը սկսել է հաճախ հանդիպել Արթիկի ուսուցիչների հետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հերթական անգամ հանդիպել է Արթիկի ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ։

Հանդիպումը կրկին փակ է եղել, իսկ ամենաուշագրավը՝ սա վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ նման հավաքն է։ Նշենք, որ մարզպետը շաբաթ օրը ևս հանդիպել էր արթիկցի ուսուցիչների հետ։



Շաբաթ օրվա հանդիպման իրական նպատակը, ըստ ամենայնի, բոլորովին այլ էր, սակայն իրավիճակը փոխվեց հենց այն պահին, երբ հանդիպմանը ներկա գտնվեց Oragir.News-ի լրագրողը։

Այդ պահին Դավիթ Առուշանյանը փորձեց հանդիպումը ներկայացնել որպես սովորական քաղաքական շփում և այն տեղավորել նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ։

Նրա խոսքերն էլ առավել քան խոսուն էին․ «Քվե ենք խնդրում, որ վարչապետը շարունակի իր դիվանագիտությունը»։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արթիկում ՔՊ-ի վերարտադրումն ապահովելու հարցը դրված է ծայրահեղ խիստ վերահսկողության տակ։ Եվ սա այն դեպքում, երբ համայնքապետը համարվում է իշխանամետ։

Իշխանությունը հենց Արթիկում է զգում իր դիրքերի խոցելիությունը։ Հակառակ դեպքում՝ ուսուցիչների հետ այսքան հաճախակի, փակ և աղմուկից հեռու հանդիպումների անհրաժեշտություն պարզապես չէր առաջանա։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը