Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 02-06-2026

Չեմ հավատում, որ 300 հազար ադրբեջանցի կգա Հայաստան․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը դարձել է նախընտրական քարոզարշավի առանքային թեմաներից։ Ընդդիմադիր առանցքային ուժերը զգուշացնում են, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու, մինչդեռ ՔՊ-ականները հերքում են դա՝ պնդելով, որ բանակցությունների օրակարգում նման հարց չկա, չի եղել և առաջիկայում էլ չի կարող լինել։

Oragir.News-ը Երևանում հարցում է անցկացրել և քաղաքացիներին հետևյալ հարցը ուղղել․ «Հավատո՞ւմ եք ՔՊ֊ականների հերքումներին, որ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի չի բնակեցվելու»։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին՝ անվստահությունից մինչև լիակատար անտարբերություն, որոշներն անգամ խաղաղ համակեցության կոչեր էին անում։

«ՔՊ-ի հետ կապված հարց մի տվեք, ուրիշ հարց տվեք»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը՝ հրաժարվելով թեմայի շուրջ կարծիք հայտնել։

«Չեմ կարող ասել, կլինի, չի լինի, չգիտեմ։ Քաղաքականությունից հեռու եմ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Կային նաև կտրուկ գնահատականներ։

«Դրանք հեքիաթներ են։ ՔՊ-ի ոչ մի բանի չեմ հավատում»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ իշխանությունների հայտարարությունները վստահություն չեն ներշնչում։

«ՔՊ-ականներին ոնց կարելի է հավատալ ընդհանրապես։ Ութ տարի է՝ երկիրը քանդել են, ուրիշ ոչ մի բան չեն արել»,- նշեց մեկ ուրիշ քաղաքացի։

«Ես ՔՊ-ականներին ընդհանրապես չեմ հավատում։ Բոլորին ստախոս եմ համարում»,- նշեց հարցվածներից մեկը։

Միևնույն ժամանակ, հարցվածների շրջանում կային նաև ավելի մեղմ մոտեցումներ։

«Չեմ հավատում, որ 300 հազար ադրբեջանցի կգա։ Թող գան, գնան, առևտուր անեն, խաղաղություն լինի, մենք լավ ապրենք, էլ վատ բան չտեսնենք»,- նշեց տարեց քաղաքացիներից մեկը։

Կային նաև քաղաքացիներ, որոնք խուսափեցին հստակ պատասխան տալուց։ «Կարող է լինի, կարող է չլինի։ Ոնց կլինի, ոնց չի լինի՝ դժվար է ասել»,- նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից