Ներքին 3 ամիս առաջ - 19:05 28-05-2026

Ռուբեն Սրբազանը եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել

Այսօր Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Մասյացոտնի թեմից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մասյացոտնի թեմի հոգևորականներ, հյուրեր և բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ։

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ռուբեն Սրբազանն իր հայրական պատգամն է հղել ներկաներին՝ մասնավորապես նշելով․

«Ի խորոց սրտի շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, ձեր սիրո, վստահության և աղոթքների համար։ Եպիսկոպոսական առաքելությունն անհնար է իրականացնել առանց ձեր հավաքական հավատքի, և այսուհետ ևս ինձ կոչված եմ զգում ծառայելու Աստծո ժողովրդին՝ որպես վերատեսուչ-հովիվ և հայր ու եղբայր։ Մասյացոտնի թեմի իմ համբուրելի՛ ժողովուրդ, որ առաջին իսկ օրից ինձ՝ իբրև քո առաջնորդի, ընդունեցիր գրկաբաց, ջերմությամբ ու հոգատարությամբ. հավատի և հավատարմության քո կենդանի վկայությունը չարիքի դեմ պայքարի հզոր ազդակ դարձավ ինձ համար՝ ամբողջապես նվիրվելու և մեր Տիրոջ օրինակով «իսպառ սիրելու» հանձնառությամբ։

Առանձնակի խոնարհումս ձեզ, թեմիս քահանա՛ հայրեր և հոգևոր սպասավորնե՛ր. դուք մերօրյա հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին, սուրբ Թադեի առաքելական գահին և Հայոց Հայրապետին։ Հնագույն շրջանում Աստծո սպասավորներն անցնում էին բաբելական հնոցի, հռոմեական կրկեսի ու առյուծների երախի միջով։ Վերջին ամիսներին մենք միասին անցանք ժամանակի փորձությունների՝ ատելության, համացանցային հարձակումների և իշխանական ճնշումների վտանգավոր ալիքների միջով՝ երբեմն նմանվելով ծովի վրայով քայլող առաքյալին, որը միաժամանակ զգում էր և՛ Քրիստոսի ձեռքի զորությունը, և՛ սուզվելու վտանգը։ Դուք մնացիք կանգուն՝ ձեր թիկունքում զգալով մեր եկեղեցական համայնքների աղոթքն ու զորակցությունը։

Թող Տերը վարձահատույց լինի ձեր հավատարմության, քաջության ու նվիրումի համար, և Մասյացոտնի թեմը մշտապես մնա ջերմեռանդ հավատքի, եկեղեցասիրության և ազգային ոգու ամուր վկայություն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում