Ներքին 1 ամիս առաջ - 16:34 27-05-2026

Խմբակի համար զինամթերքը ոչ թե անվտանգություն ապահովելու, այլ հերթական շոուի ատրիբուտ է, վաղն էլ հերթական շքերթն է. Նաիրի Սարգսյան

Խմբակի համար զինամթերքը ոչ թե անվտանգություն ապահովելու, այլ հերթական շոուի ատրիբուտ են, վաղն էլ հերթական շքերթն է:

Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Դեռևս չարաբաստիկ 2020 թվականի հուլիսի 3-ին Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Ոչ ռազմական գործի գիտակ որևէ մեկը չէր կարող դիտել տեսանյութն ու հասկանալ, որ նա ստում է։ Հասկացողներն էլ չէին կարող մտածել, որ լինելու է այն, ինչ եղավ։ Միայն պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ Սու-երն իհարկե ձեռք են բերվել, բայց մարտական գլխիկները՝ ոչ։

Ընդ որում, հերթական սուտն է այն պնդումը, թե չեն հասցրել ձեռք բերել, քանզի, ըստ փորձագետների, չէին էլ կարող, որովհետև ռուսական կողմը գաղտնի որոշմամբ վաղուց արգելել էր ըստ նշանակության օգտագործվող մարտական գլխիկների վաճառքը երկրորդ երկրներին։
Եվ ինչպես կարող էին ռազմական գործի գիտակները մտածել, որ առանց համապատասխան բանակցությունների, կարող են նմանատիպ ձեռքբերումներ իրականացվել միայն ու միայն շոուի համար։ Սա ուղղակի պատմություն չէ, սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ այս խմբակի համար զենքն ու զինամթերքը ոչ թե անվտանգություն ապահովելու, ոչ թե մարտունակություն ձևավորելու, այլ հերթական շոուի ատրիբուտ են։

Վաղն էլ հերթական շքերթն է։ Շքերթ, որտեղ խախտված են տրամաբանություններն ու օրինաչափությունները։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ռազմական շքերթները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին․ այդպիսին է խորհուրդը։ Այսօրվա հայկական բանակը պաշտպանում է այսօրվա անկախ հանրապետությունը։ Սրանք անգամ օրերի խորհուրդները չգիտեն, չնայած շոուի և շոու երկրպագուների համար դա այդքան էլ էական չէ։

Կամայական միջոցառում պետք է հիմնված լինի պետական ինստիտուցիոնալ ժառանգության վրա։ Բայց սրանք քանդում են ամեն ինչ։ Մեր այսօրվա բանակը ստեղծվել է սեպտեմբերի 21-ի անկախ Հայաստանի համար և այդ անկախության երաշխավորն է։ Ուստի ռազմական շքերթի բնական և պետականորեն տրամաբանական օրը սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

Ռազմական շքերթը պետք է ծառայի պետությանը, ոչ թե սիմվոլիկ բեմադրությանը։ Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի