Ներքին 4 ամիս առաջ - 13:52 25-05-2026

Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Բաբայան, Ռուբինյանց, Դ.Անհաղթի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից մինչև Շիրակացու փողոց, Ռուսթավելու, Աբովյան, Հակոբյան, Ղորղանյան, Ջիվանու, Շիրազի, Չերազի, Վարպետաց, Ֆուրմանովի, Գայի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, 13-րդ փողոց-նրբանցքի, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոց-նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:30-ից մինչև մայիսի 27-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական Ջրաշեն թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:30-ից մինչև մայիսի 27-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տիգրան Մեծի, Զավարյան, Սևանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 1-144 հասցեների, Կալինինի 1-ին նրբանցքի, Իվանովի, Գետափնյա փողոցի 2-12 հասցեների և հարակից առանձնատների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լատիշական, Արևային թաղամասերի, Երևանյան, Սևակի, Բաղրամյան, Իսահակյան, Չարենցի, Կ.Դեմիրճյան, Վ.Սարգսյան, Գետափնյա, Շահումյան, Աբովյան, Էրեբունու, Խանջյան, Մ.Գորկու փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցի (մասնակի), 13-րդ, 14-րդ փողոցների, Նոր Ուղի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն, Լուսառատ, Փոքր Վեդի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան