Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 20:42 22-05-2026

Մի ժամանակ ասում էի՝ երգչուհի եմ դառնալու. Անետտա Աղաբեկյանի անակնկալ այցը հարազատ դպրոց

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մայիսյան ավարտական տոներն ու «Վերջին զանգի» հանդիսությունները շատերի մոտ արթնացնում են ջերմ ու անմոռանալի հուշեր: Բացառություն չէր նաև երգչուհի Անետտա Աղաբեկյանը, ով տարիներ անց որոշել է այս խորհրդանշական օրը վերադառնալ այնտեղ, որտեղից սկսվել են իր կյանքի մեծագույն երազանքները:

Երգչուհին Արտաշատի իր հարազատ կրթօջախից հոլովակ է հրապարակել ինստագրամյան էջում և կիսվել իր ապրումներով, ինչը մեծ արձագանք է գտել նրա հետևորդների շրջանում:

Անետտան դպրոց էր այցելել՝ անակնկալ մատուցելու և անձամբ շնորհավորելու թե՛ այս տարվա շրջանավարտներին և թե՛ իր սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ առաջ կրթել ու ճանապարհ են հարթել իր համար:

«Երկար տարիներ անց նորից քայլեցի այն նույն միջանցքներով, որտեղ մի ժամանակ անցել էր իմ մանկությունն ու պատանեկությունը: Այս անգամ ոչ որպես աշակերտ, այլ որպես մարդ, ով վերադարձել էր շնորհակալություն հայտնելու իր ուսուցիչներին: Վերջին զանգի օրը դարձավ ամենահուզիչ առիթը՝ անակնկալով վերադառնալու այնտեղ, որտեղից սկսվել էր իմ ամենամեծ երազանքը...»,- անկեղծացել է երգչուհին:

Անետտա Աղաբեկյանը նշել է, որ ուսուցիչներին տեսնելիս վերհիշել է դպրոցական անհոգ օրերն ու այն վստահությունը, որով դեռ տարիներ առաջ բարձրաձայնում էր իր նպատակների մասին: «Մի ժամանակ վստահ ասում էի՝ «Ես երգչուհի եմ դառնալու»:

Այսօր կանգնեցի այն ուսուցիչներիս կողքին, ովքեր առաջինն էին լսել իմ երազանքների մասին ու հավատացել ինձ: Ու երևի ամենահուզիչ զգացողությունն այն էր, որ տարիներ առաջ ասված փոքրիկ խոստումն այսօր արդեն իրականություն էր դարձել...»։

Թամարա Քալանթարյան