Ներքին 4 ամիս առաջ - 12:20 22-05-2026

Փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը. նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն․ Նաիրի Սարգսյան

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։

Գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Որքան էլ հանրային խոսույթում արդեն վաղուց արձանագրված լինի օրվա իշխանությունների դիլետանտությունն ու կառավարման անկարողությունը, կան հարցեր, որտեղ նրանք իսկապես «բարձրակարգ պրոֆեսիանալներ» են ու «անփոխարինելի»։ Ստի, ատելության, հասարակության պառակտման և կեղծ օրակարգերի ձևավորման և անամոթության հարցերում նրանք մրցակցությունից դուրս են։

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։ Կարող են զրպարտել, թիրախավորել, հանրային խոսույթն իջեցնել փողոցային մակարդակի, պետական լծակներն օգտագործել քաղաքական հաշվեհարդարների համար, հրահանգել ապօրինի ճնշումներ ու ձերբակալություններ՝ միայն մեկ նպատակի համար՝ պահպանել սեփական իշխանությունն ու հանրային ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։

Փոքրիկ բռնապետի տրամաբանությունը պարզ է․ ստեղծել աղմուկ, թելադրել սեփական խաղի կանոնները և ընդդիմությանը ներքաշել այդ կեղծ օրակարգերի մեջ։

Հենց այստեղ է հավաքական ընդդիմության պատասխանատվությունը։ Այո՛, անհրաժեշտ է դիմակայել բոլոր ճնշումներին, բայց ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները։ Չպետք է թույլ տալ, որ հանրային դիսկուրսը կառուցվի նրանց ստերի, սադրանքների ու ատելության շուրջ։

Մեր խնդիրը պետք է լինի հետևողականորեն բացահայտել նրանց կեղծիքները, հանրությանը ներկայացնել իրականությունը և առաջ տանել սեփական քաղաքական օրակարգը՝ հիմնված պետության, անվտանգության, արժանապատվության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։

Հասարակությունը պետք է հստակ գիտակցի՝ այս փոքրիկ խմբակն իր ստերն ու կեղծիքները մատուցում է հաշվարկված ձևով՝ դրանք խառնելով մանիպուլյացիայի, վախի և ատելության հետ, որպեսզի մարդկանց համար դժվար դառնա տարբերել իրականությունն ու սուտը։

Ուստի այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է չներքաշվել նրանց պարտադրած կեղծ օրակարգերի մեջ և չնայել այդ քաղաքական «Մեդուզայի» աչքերի մեջ։ Հին հունական դիցաբանության մեջ Մեդուզային հնարավոր էր հաղթել միայն այն դեպքում, երբ չէիր ենթարկվում նրա հայացքի ազդեցությանը։ Նույնն էլ այս դեպքում է․ այս իշխանությանը հնարավոր է հաղթել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը մերժի ստի, ատելության ու մանիպուլյացիայի քաղաքականությունը և հրաժարվի ապրել նրանց ստեղծած կեղծ իրականության մեջ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո