Արտաքին 2 ամիս առաջ - 23:41 21-05-2026

Լիտվան տարածքը բացել է ուկրաինական ԱԹՍ-ների համար՝ ՌԴ-ին հարվածելու նպատակով. Բելառուսի ԱԽ

Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Լիտվայի ղեկավարությունը բացել է օդային տարածքը ռուսական տարածքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի համար:

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք (Լիտվայի ղեկավարությունը- խմբ.) բացել են օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածքին Ուկրաինայի հարվածների համար։ Իրենք թույլատրել են անօդաչու թռչող սարքերի թռիչքը, բայց հիմա մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը, Բելառուսի Հանրապետությանը, թե մեր կողմից նրանց նկատմամբ սպառնալիք կա։ Բայց անօդաչուները թռչում են, չգիտես ինչու, Ուկրաինայի կողմից»,- ասել է պետքարտուղարը «Առաջին լրատվական» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Լիտվան, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, տեսականորեն պետք է ունենա համակողմանի պաշտպանվածություն, բայց դա չի փրկում այդ երկրին իր տարածք մտնող անօդաչու թռչող սարքերից:

Պաշտոնյան ասել է, որ Լիտվայի ղեկավարները, վախեցնելով իրենց ժողովրդին, իրենք թաքնվում են նկուղներում՝ «այսպես կոչված, ռմբապաստարաններում»։ «Տեսեք, թե ինչ գոհ ու երջանիկ դեմքեր կան այն լուսանկարներում, որոնք իրենք են հրապարակում։ Դա փիառ է, խելահեղություն»,- ասել է Վոլֆովիչը։

Նա նշել է, որ Բելառուսը միտված է բարիդրացիությանը, խաղաղ գոյակցությանը և բոլոր հակամարտությունների կարգավորմանը:

«Մենք ոչ մեկի հետ հակամարտության մեջ չենք, չենք էլ պատրաստվում... Բալթյան պետությունների, Լեհաստանի քաղաքական ղեկավարության գործողությունները պարզապես որոշակի տարակուսանք են առաջացնում։ Նրանց գործողություններն իրենց օգտին չեն խոսում», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից