Սպորտ 5 ամիս առաջ - 23:29 21-05-2026

Եթե Գեյջին մենամարտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. Թոփուրիա

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, որը նրա և Ջասթին Գեյջիի մենամարտի պահեստային մարտիկն է, կհրաժարվի մենամարտից, եթե ամերիկացին դուրս գա պայքարից։

​«Եթե Գեյջին մենամարտից մեկ շաբաթ առաջ հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան։ Նա չի մենամարտի։ Եթե նրան առաջարկեն ինձ հետ մենամարտել մեկ շաբաթվա ծանուցմամբ, նա դա չի անի։ Նա կներկայանա միայն կշռման արարողությանը, քանի որ նրան միշտ որպես պահեստային են պահում իմ մենամարտերի համար»,- նշել է Թոփուրիան Ալվարո Կոլմեներոյին տված հարցազրույցում։

​Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև տիտղոսայիմ մենամարտը կկայանա հունիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացվող մրցաշարի շրջանակում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին