Մամուլ 3 ամիս առաջ - 08:40 21-05-2026

Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ։

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը ներդրվեց 2026 թվականի ապրիլի 1-ից։ Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման գործընթացի անխափանությունն իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների (տեղաշարժման, տեսողական կամ այլ խնդիրներ ունեցող) համար ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել բանկային քարտով սպասարկման հետ կապված հարմարեցված մեխանիզմներ:

Խնդիրն ունի 2 տարբեր խումբ լուծում։ Մի դեպքում հարկ է կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և բանկի միջև կնքվող սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևում վերանայել ծառայության և բանկի գործառույթները՝ քննարկվող մեխանիզմների ներդրումն ապահովելու նպատակով: Մյուս դեպքում՝ խնդրի ամբողջական լուծման համար առաջնահերթ է առաջին քայլը՝ իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների ի հայտ բերելը։

Կառավարության թիվ 670-Ն որոշմամբ սահմանված է կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, վնասի փոխհատուցման գումարների վճարման կարգը։ Սրանք այն վճարատեսակներն են, որոնք վճարվում են կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով՝ սոցիալական ապահովության հաշվի միջոցով։ Իրավակիրառ պրակտիկայից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել սոցիալապես խոցելի կենսաթոշակառուներին ի հայտ բերելու մեխանիզմները՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը ներկայացված դիմումի միջոցով, սոցիալապես խոցելի կենսաթոշակառուների համար լիազոր մարմնի ներկայացուցչի ծառայությունից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն անձը չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով: Առաջարկվում է նաև հաշվառել կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը, հստակեցնել, որ կենսաթոշակը լիազորագրով վճարելիս վճարման ցուցակ են ներառվում կենսաթոշակառուի տվյալները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում